Լիբանանի ամենամեծ քրիստոնեական դաշինքը՝ «Ազատ հայրենասիրական շարժումը», նախազգուշացրել է վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ Հարիրիին, որպեսզի նա չհեռացնի նախագահ Միշել Աունին եւ խորհրդարանական այլ դաշինքներին կառավարություն ձեւավորելու բանակցություններից, հաղորդում է Reuters-ը:

Հարիրին եւ Աունը ամիսներ շարունակ փակուղում են գտնվում կաբինետի ձեւավորման հարցում՝ իրենց զրկելով Լիբանանում խորացող ֆինանսական ճգնաժամը վերացնելու հույսից: