Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:  Այս մասին  հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 Ժամը 18:50-ի սահմաններում, Mercedes G-55 մակնիշի 08 GG 808 համարանիշի ավտոմեքենան, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:   Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: 

  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: