Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 38-ամյա Գարեգին Մանասյանը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին, իր վարած BMW X6 6 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:  

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: