Արաբական Միացյալ Էմիրատներում տեղակայված ընկերությունն ապրիլից կսկսի կորոնավիրուսի դեմ Sinopharm չինական պատվաստանյութի կոմերցիոն արտադրությունը կիրակի հայտարարված գործարքի շրջանակում, հաղորդում է Reuters-ը:

Gulf Pharmaceutical Industries PSC ընկերությունը, որը տեղակայված է Ռաս էլ Հայմ էմիրատում, ստորագրել է գործարք Աբու Դաբիում տեղակայված Group 42 (G42) արհեստական ինտելեկտի եւ հաշվարկների ոլորտում գործող ընկերության հետ, որը ներկայում զբաղվում է ԱՄԷ-ում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում Sinopharm պատվաստանյութի ուշ շրջանի կլինիկական փորձարկումներով:

Այդ հայտարարությունը նշանակում է Պարսից ծոցի տարածաշրջանում չինական դիվանագիտության ընդլայնում եւ օգնում է ԱՄԷ-ին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն ածխաջրերի հայթայթումից զատ, հաղորդում է գործակալությունը: