Սլովենիայում տղամարդու են կալանավորել, որ փորձում էր բենզասղոցով խորհրդարանի շենք ներխուժել, հայտնում է STA գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մարտի 30-ին, մոտ 19:00-ին:
Տղամարդը երկրի օրենսդիր մարմնի շենքին է մոտեցել բենզասղոցով, նրան ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները, որոնք հերթապահում էին շենքի մոտ: Տղամարդը ցանկացել է մտնել շենք, ձերբակալվելիս նա բղավել է. «Լոքդաունին վերջ տվեք»:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:





























