Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր կեսօրին, Ստեփանակերտում՝ Հայկավան թաղամասում և Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:

ԱԻ ծառայության սակրավորների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության կողմից շարունակվում է հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման կամ դրանց պահեստավորման գործընթացը:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն: