Արեւադարձային անտառների համաշխարհային ոչնչացումը 2020թ․ աճել է 12%-ով, ինչն ազդել է էկոհամակարգերի վրա, որոնք պահում են հսկայական քանակի ածխաջրեր եւ պաշտպանում են հարուստ կենսաբազմազանությունը, հաղորդում է EcoWatch-ը:

Global Forest Watch (GFW)-ի զեկույցը, որը ներառում էր Մերիլենդի համալսարանի տվյալները, արձանագրել է 4,2 միլիոն հեկտար կույս անտառների ոչնչացում: Զեկույցի համաձայն, ամենամեծ կորուստները կրել է Բրազիլիան՝ երեք անգամ ավելի շատ, քան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Անտառահատումների պատճառ է դարձել ապրանքների պահանջարկի, գյուղատնտեսության աճի եւ կլիմայի փոփոխության համադրությունը: 2020 թվականը պետք է լիներ անտառահատումների դեմ պայքարի «ուղենշային տարի», քանի որ ընկերությունները եւ միջազգային կազմակերպությունները պարտավորվել էին կրկնակի կամ ամբողջությամբ դադարեցնել անտառահատումները: Հետազոտողները նշել են, որ շոգն ու երաշտը լայնածավալ հրդեհների պատճառ են դարձել նաեւ Սիբիրում եւ Ամազոնի խորքերում: Սակայն ստացված տվյալները հուսադրող էին, հատկապես Հարավարեւելյան Ասիայում:

Ինդոնեզիայում եւ Մալայզիայում անտառահատումների նվազման միտումներ են նկատվում արմավենու յուղի արտոնագրերի ժամանակավոր արգելքի եւ նման նորմատիվ ակտերի գործարկումից հետո։

Ուսումնասիրությունը պարզել է, որ COVID-19-ի սահմանափակումները կարող էին ազդել ապօրինի ծառահատումների վրա, քանի որ անտառները պակաս պաշտպանված էին, եւ մեծ թվով մարդիկ վերադարձել էին գյուղական բնակավայրեր: Հետազոտողները, սակայն, ասում են, որ անտառահատումների հետագծի առումով քիչ բան է փոխվել: Նրանք նախազգուշացրել են, որ ամենավատը դեռ առջեւում է, եթե երկրները հրաժարվեն պաշտպանական միջոցառումներից՝ փորձելով արագացնել համավարակի պատճառով կրճատված տնտեսական աճը: