ՀՀ գլխավոր դատախազը դավաճան է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «5000 նահատակված երեխեքի ու 10000 վիրավորների, 3500 անհետ կորածների, Շուշին հանձնողների, հարյուրավոր գերիների պատասխանատուներից` դավաճանի, թուրք սիրող մարդասպանների ոհմակի անբաժան մասը:

Սահմանափակ ուղեղով, բայց անսահման ծառայամտությամբ իրավական բեսպրեդել ստեղծողներից, որին պետք է մատնացույց անել որպես օրինակ` ինչպիսին չպիտի լինի իրավաբանը: Չեմ ասում արժանապատիվ մարդը: Սրանք բոլորը Չմարդ են, որոնց հատուցումը պետք է լինի համարժեք:

Բարդ համադասական ու բարդ իրավական մեկնաբանություններ չեմ ասելու ԴՐԱ դիրքորոշման մասով: Դա իրավական սպանդ է: Վակխանալիա, բեսպրեդել: Այս մի բուռ երկիրը կործանողները պետք է կործանվեն` որտեղ էլ լինեն: Սա վենդետա չի, զարգացման ուղին բռնելու նախապայման է:

Հ.Գ. էն «դատավորին» պետք չի անդրադառնալ: Նա սուբյեկտ չի օբյեկտ է: Դատախազի սանիկի պես օգտագործվող»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող և անվավեր։ Նշենք, որ 300.1 հոդվածով մեղադրանք է առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ գլխավոր դատախազը դավաճան է: 5000 նահատակված երեխեքի ու 10000 վիրավորների, 3500 անհետ կորածների, Շուշին հանձնողների,...

Опубликовано Arpine Hovhannisyan Пятница, 2 апреля 2021 г.