Տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակումը ձեռնտու է բոլոր կողմերին: Այս մասին «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:  

«Հարավային Կովկասը երկար ժամանակ է՝ տուժում է, եւ այսօր եւս տուժում է փոխադարձ շրջափակումից: Այսօր կան նշաններ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ»,-նշել է Ռուդենկոն:

Նրա խոսքով՝ այդ առումով դրական են գնահատվում եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի փոխվարչապետների համանախագահության ներքո: