49-ամյա եգիպտացի ռադիոլրագրողուհի Բոտհաինա Քամալը հայտարարել է իր թեկնածությունը Եգիպտոսի նախագահի պաշտոնում առաջադրելու մասին:

Ինչպես ամեն ինչ ժամանակակից Եգիպտոսում, առաջադրման մասին հաղորդագրությունն արվել է twitter-ի միջոցով:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Քամալը ռադիոշոու է վարել` նվիրված երիտասարդության խնդիրներին: Նա Մուբարաքի օրոք հրաժարվել էր հեղինակավոր աշխատանքից պետական հեռուստաընկերությունում` վախենալով «քաղաքական ճնշումներից»:

2005թ. նա դարձավ «Մենք հետեւում ենք Ձեզ» խմբի կազմակերպիչը, որը հետեւում էր խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին:

Քամալն առաջադրվում է որպես անկախ թեկնածու, սակայն ընդգծել է իր սոցիալ-դեմոկրատական համոզմունքները: Նա նշել է. «Միգուցե ես կին եմ, բայց միայն կանանց իրավունքները չէ, որ լինելու են իմ ծրագրի հիմքում: Ես պայքարելու եմ բոլոր եգիպտացիների իրավունքների համար»: