«Մարտնչող Արցախ» ազմահայրենասիրական եւ ինտելեկտուալ ծրագիրը մեկնարկել է հունիսի 19-ին` ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում: Ծրագիրն իրականացվում է ՊՆ-ի հետ համատեղ եւ նվիրված է Հայաստանի եւ ԼՂՀ-ի կազմավորման 20-ամյակին:

Ծրագրի շրջանակներում Հայաստան են հրավիրվել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ միասին կմասնակցեն ռազմահայրենասիրական, մշակութային, ինտելեկտուալ եւ կրթական միջոցառումների: Այս մասին NEWS.am-ին հայտնել են բուհի մամուլի ծառայությունից:

Ծրագիրը կտեւի մինչեւ հունիսի 23-ը, որի ընթացքում ուսանողները կհանդիպեն նաեւ արցախյան ազատամարտի մասնակիցների, կայցելեն «Եռաբլուր» պանթեոն եւ Մայր Հայաստանի հորշարձան: