«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքից դուրս քեֆի էր հրավիրել նախկին քաղբանտարկյալներին` նշելու նրանց ազատությունը: Մեզ հասած տեղեկություններով` հավաքի ընթացքում քննարկվել է նաեւ ՀԱԿ-ին ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությունը ընդդիմություն-իշխանություն երկխոսության վերաբերյալ:
Ըստ այդմ` որոշվել է, որ քննարկումները դեռ կշարունակվեն, իսկ ՀԱԿ-ն իր տեսակետը հայտարարության առթիվ կհայտնի Սարգսյան-Ալիեւ կազանյան հանդիպումից հետո»,-գրում է «Հրապարակ»-ը եւ հիշեցնում, որ Կազանի հանդիպման ժամանակ կողմերը հնարավոր է համաձայանգիր ստորագրեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ:




























