«Շախմատային լեզվով ասած` Կոնգրեսի «շախը» չեզոքացվել է, արվել է հակառակ «շախ», եւ հիմա, բնականաբար, Կոնգրեսի առաջնորդը իր սերտ թիմակիցներով մտածում է «կոնտր» քայլի մասին: Թե մինչեւ ո՞ւր այս մտածումը կգնա, կարծում եմ` շատ արագ պարզ կդառնա, որովհետեւ հակառակ կողմը կհայտնվի ցայտնոտում (եթե արդեն չի հայտնվել), այնպես որ, կարծում եմ` այս խաղը դեռ երկար է տեւելու»,-«Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախագահի պատասխանը ՀԱԿ-ին` ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: