ԵԽԽՎ ամառային նստաշրջանին հրավիրվել է նաեւ Ադրբեջանում նախկին քաղբանտարկյալ Էյնուլա Ֆաթուլաեւը, բայց նա հրաժարվել է Ստրասբուրգում հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է ինքը` Ֆաթուլաեւը, չհստակեցնելով նման որոշման պատճառը:
Սակայն, կասկած չի հարուցում, որ հանդիպումից հրաժարվելու պատճառը Չավուշօղլուի դիրքորոշումն է, ով ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությանը եւ աչք փակում Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա:
Այսօր` հունիսի 21-ի առավոտյան Ֆաթուլաեւը Ստրասբուրգում կհանդիպի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի, իսկ երեկոյան նրան կընդունի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:




























