Մայիսին գրանցվել է տնտեսական ակտիվության աննախադեպ բարձր մակարդակ, այսօր` հունիսի 21-ին կայացած ասուլիսում հայտարարեց Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ` ի հայտ է եկել նոր, կարեւոր միտում` արդյունաբերությունը դարձել է տնտեսական ակտիվության շարժիչ ուժը: Մասնավորապես` արդյունաբերության աճը (մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ) կազմում է 25 տոկոս: Ընդ որում` արդյունաբերության աճը բավականաչափ դիվերսիֆիկացված է, այն տեղի չի ունենում բացառապես հանքարդյունաբերության հաշվին, ինչպես նախկինում: Աճ է արձանագրվում այնպիսի ճյուղերում, ինչպես` սննդի, խմիչքի, դեղագործության եւ այլն: Ըստ Գ. Մինասյանի` տնտեսության դիվերսիֆիկացումը Հայաստանին ավելի կայուն է դարձնում միջազգային ցնցումների հանդեպ, ինչից ոչ մի երկիր երաշխավորված չէ:
Պատգամավորի կանխատեսմամբ` Հայաստանի տնտեսական աճը կգտնվի 5 տոկոսի շրջակայքում:




























