ԱՄՆ ռազմածովային ուժերի հակահրթիռային «Մոնտերրեյ» զրահանավը եւ Վրաստանի առափնյա պաշտպանության Р-101 նավտ հունիսի 21-ին համատեղ գործնական վարժանքներ են իրականացնելու Բաթումիի ջրավազանում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ամերիկյան նավը երեկ է մտել Բաթումիի նավահանգիստ եւ այնտեղ է մնալու մինչեւ հունիսի 23-ը:
Ինչպես նախօրեին հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, Սեւծովյան շրջանում ամերիկյան զինվորականների հետ համատեղ վարժանքները անցկացվել եւ «անցկացվելու են ապագայում»:
«Ինչ վերաբերում է ՌԴ վրդովմունքին, այս վարժանքներին, դրանք նպաստում են տարածաշրջանային անվտանգությանը, եւ Ռուսաստանին որեւէ կերպ չեն վերաբերվում»,- ասել է նշել է Կալանդաձեն:




























