Խոշոր ամերիկյան ինտերնետային ընկերությունները որոնման ավտոմատացված ալգորիթմերի շնորհիվ հայտնաբերում են էլ ավելի շատ նյութեր մանկական պոռնոգրաֆիայով եւ անչափահասների նկատմամբ բռնության վկայություններով, գրում է DW-ը:

Այսպես, 2020 թվականին Facebook Inc.-ը հայտնաբերել է այդպիսի կոնտենտի տարածման ավելի քան 20 միլիոն դեպք, ինչը շուրջ 4 միլիոնով ավելին է, քան նախորդ տարի: Իր հերթին Google LLC-ը հայտարարել է նախորդ տարվա առաջին կիսամյակում 1,5 միլիոն, իսկ երկրորդում՝ 2,9 միլիոն հաստատված դեպքի մասին:

Կոնցեռնները փոխանցում են բոլոր տվյալները կորած եւ շահագործման ենթարկվող երեխաների փրկության ազգային կենտրոն (NCMEC), որը գտնվում է Վիրջինիա նահանգում: Դրա մասնագետները տեսակավորում են նյութերը՝ հաշվի առնելով հանցագործների հնարավոր ազգությունն ու ուղարկում են այդ վկայությունները համապատասխան իրավապահ մարմիններին: