Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են չորս անձի, որոնք կապված են եղել կրիպտոարժույթի փոխանակման Vebitcoin հարթակի հետ, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ իշխանությունները արգելափակել էին Vebitcoin-ի բանկային հաշիվները այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցրել է իր գործունեությունը՝ պատճառաբանելով ֆինանսական դժվարությունները:

Vebitcoin-ը կրիպտոարժույթի երկու հարթակներից մեկն է Թուրքիայում: Անցյալ հինգշաբթի օրվանից իշխանությունները բերման են ենթարկել ընդհանուր առմամբ 83 մարդու՝ Ստամբուլի դատախազության կողմից կրիպտորաժույթի Thodex հարթակի վերաբերյալ առանձին հետաքննության շրջանակներում՝ այն մեղադրանքով, որ նա խաբել է օգտագործողներին:

Դատախազությունը խնդրել է վեց կալանավորվածներին բանտում թողնել մինչ դատավարությունը, իսկ տասնյակ այլ անձինք ազատ են արձակվել, քանի դեռ քննությունը շարունակվում է:

Thodex հարթակը, որն օրական հարյուր միլիոնավոր դոլարների կրիպտոարժույթ էր վաճառում, հինգշաբթի օրը իր կայքում հայտարարել է, որ այն փակ կլինի 4-5 օր: Ինտերպոլը Անկարայի խնդրանքով կարմիր ծանուցագիր է թողարկել դրա հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ֆարուկ Ֆաթիհ Օզերի համար: