Մահացել է «Ապոլոն 11» տիեզերանավի օդաչու Մայքլ Քոլինզը: Նա վարել է այն տիեզերանավը, որով Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը Լուսին էին ուղեւորվել 1969 թվականին: Քոլինզը մահացել է չորեքշաբթի օրը, հայտնել է նրա ընտանիքը: Նա 90 տարեկան էր:

Քոլինզը «Ապոլլոն 11»-ի երեք հոգանոց անձնակազմի մի մասն էր: Քոլինզն ինքը չի իջել Լուսնի մակերեւույթին, ինչպես նրա թիմակիցներ Օլդրինը եւ Արմսթրոնգը, որոնք մահացել են 2012թ.։

«Մարդու բնությունն է ձգվելը, քայլելը, տեսնելը, հասկանալը»,- ասել է Քոլինզը 1979թ.՝ Լուսնի վրա վայրէջքի 10-ամյակի կապակցությամբ: «Իրականում հետազոտությունը ընտրություն չէ, դա հրամայական է, եւ դա անհրաժեշտ է»:

Քոլինզն անցկացրել է ութօրյա առաքելություն՝ ղեկավարելով թիմային մոդուլը: Մինչ Արմսթրոնգը եւ Օլդրինը վայրէջքային «Իգլ» մոդուլով իջել են Լուսնի մակերեւույթին, Քոլինզը մնացել է հրամանատարական «Կոլումբիա» մոդուլում:

Քոլինզը մենակ է եղել մոտ 28 ժամ, մինչ Արմսթրոնգն ու Օլդրինը ավարտել են իրենց առաջադրանքները Լուսնի վրա եւ վերադարձել են վայրէջքային մոդուլով: Քոլինզը պատասխանատու էր երկու տիեզերանավերի կրկին կցորդման համար։