Հայ հանրությունը հիմնականում դրական է գնահատում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության փորձը: Ըստ այս տարվա հունիսին Սոցիոլոգիական ասոցիացիայի կազմակերպած սոցհարցման` հարցվածների 47 տոկոսը դրական է գնահատել երկխոսությունը, 20 տոկոսը` բացասական, մնացածը դժվարացել են պատասխանել:
Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացնող Սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի տեղեկացմամբ` հարցվածների 34 տոկոսը գտնում է, որ երկխոսությունից կբարձրանա իշխանության վարկանիշը, իսկ 24 տոկոսը` արմատական ընդիմության վարկանիշը:
Սոցիոլոգի կարծիքով` հանրության համար ավելի հետաքրքիր կլիներ, եթե երկխոսությունն ընթանար բաց քննարկումների տեսքով: «Մենք էլ կկարողանայինք բացի ֆուտբոլից ուրիշ բան դիտել»,- կատակեց սոցիոլոգը:



























