ՆԱՏՕ-ի հետախույզները ենթադրաբար հայտնվել են Լիբիայի տարածքում: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել են կադրեր, որտեղ զինված անձանց խումբ է` շատ նման եվրոպացիների, եւ զրուցում են ապստամբների հետ:
«Ալ-Ջազիրայի» օպերատորը նկարել է, որ նրանց մի մասը արեւային ակնոցներ եւ արաբական գլխարկներ է կրել: Եվրոպացիները երբ նկատել են, որ իրենց հետեւում են, անմիջապես թաքնվել են: Հաղորդավարը ենթադրվում է, որ նրանց մի մասն աշխատում է բրիտանական հետախուզության համար:
Վեց եվրոպացիներից առնվազն 5-ի մոտ զենք է եղել: Մեկի մոտ արտաքնապես զենք չի եղել, սակայն The Telegraph-ի փոխանցմամբ, նա շատ նման է եղել սպայի: Տեսագրությունը հայտնվել է, երբ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են, թե մտադիր են լրացուցիչ ուղղաթիռներ ուղարկել Լիբիա:




























