ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Տուխունգա քաղաքի բժշկական մատակարարման ընկերության հայազգի տնօրենին Լոս-Անջելեսի դատարանը դատապարտել է 4 տարի 3 ամիս բանտարկության Medicare համակարգով կատարած մեքենայությունների համար:

Ըստ մեղադրանքի` 45-ամյա Պետրոս Օդաչյանը օգտագործել էր Medicare-ի հաշիվները, իբր հիվանդանոցային իրերի, հաշմանդամների սայլակների եւ այլ սարքավորումների մատակարարումների համար, որոնք, սակայն այդպես էլ հիվանդներին չէին հասել:

Los Angeles Times- փոխանցմամբ, Օդաչյանին պատկանող RL Medical Supply ընկերությունը Medicare-ից ստացել էր 1 միլիոն դոլար, որից յուրացրել էր մոտ 600 հազար դոլարը:

Լոս-Անջելեսի դաշնային դատարանը նրան դատապարտել է 51 ամսվա ազատազրկման: Օդաչյանը դեռ 2010թ. հունիսին իրեն մեղավոր էր ճանաչել առողջապահական զեղծարարություններին մեջ: