Ադրբեջանի իշխանություններին ԱՄՆ առաջնահերթությունները պարզաբանելու նպատակով վերջին երկու շաբաթների ընթացքում Վաշինգթոնը Բաքու է գործուղել Պետքարտուղարության երեք բարձրաստիճան ներկայացուցիչներ Ռիչարդ Մորնինգսթարին, Թոմաս Մելիային եւ Շապիրոյին։
Ինչպես Turan-ին ասել է ԱՄՆ պաշտոնական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրը, Վաշինգթոնում հույս ունեն, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պատժի հունիսի 19-ին ազատ հավաքների սեփական իրավունքը իրականացնել փորձող իրենց ընդդիմախոսներին։
Ադրբեջանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ հասկացել են ԱՄՆ-ի՝ վերոնշյալ երեք ուղղություններով շահերը եւ խոստացել են «իմաստուն մոտեցում», ասել է Վաշինգթոնի ներկայացուցիչը՝ վկայակոչելով վերջերս ԱՄՆ-ում եղած Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ երկխոսության արդյունքները։
Ինչպես այլ աղբյուրներից հայտնի է դարձել Turan-ին, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ կատարած այցի ժամանակ Վաշինգթոնին հասկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա վարչակազմի անդամները ԱՄՆ պաշտոնական այց կատարելու հրավեր են ուզում ստանալ։




























