«Շնորհավորում եմ Հայաստանին համաներում  հայտարարելու կապակցությամբ, որի արդյունքում ազատ արձակվեցին քաղբանտարկյալները»: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Ստրասբուրգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նա ընդգծել է, թե հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն իրեն տեղեկացրել է Հայաստանում կատարվող բարեփոխումների եւ ընդդիմության հետ: «Մենք քննարկել են ԵԽ աջակցությունն այդ գործընթացներին»,- նկատել է Յագլանդը` շեշտելով, որ Հայաստանը ԵԽ կարեւոր անդամ է կարեւոր տարածաշրջանում:

Նշենք, որ համաներումը հայտարարել է Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Դրա շնորհիվ ազատության մեջ հայտնվեցին բոլոր քաղբանտարկյալները, այդ թվում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: