Հարաբերությունների կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին եւ Թուրքիային, այլ նաեւ տարածաշրջանին եւ Եվրոպային ընդհանրապես։ Այս մասին ԵԽԽՎ հարթակից այսօր՝ հունիսի 22-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ Թուրքիան չի հարգում իր պարտավորությունները, եւ դա անհնար է դարձրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումը։ Նախագահը կրկին ընդգծել է, որ Հայաստանը գործընթացը նախաձեռնել է բարի մղումներով, «եւ դա այն պայմաններում, երբ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ մերժողական բաց քաղաքականություն վարում»:

Այդուհանդերձ, հայկական կողմը պատրաստ է խնդիրը չթողնել ապագա սերումդներին։ «Հարաբերությունների կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին եւ Թուրքիային, այլ նաեւ տարածաշրջանին եւ Եվրոպային՝ համագործակցության հաստատման եւ անվտանգության համար։ Հայաստանի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։