«Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը՝ Ելենա Բատուրինան, ով նաեւ «Ինտեկո» ընկերության սեփականատերն է, ազատվել է պլաստիկե սպասքի բիզնեսից, սակայն գումար, մեղադրող կողմի խոսքով, իր բիզնեսի համար մինչ այժմ չի ստացել։
Նրան պատկանող մոսկովյան «Ալֆա Պլաստ» ընկերության գնորդ է դարձել «Սիգմա Կապիտալ» ֆիրման՝ «բիզնեսվումանի» նախկին գործընկեր Իգոր Վարդանյանի կառույցը։
Պլաստիկի բիզնեսը նոր սեփականատիրոջն անցել էր 2010 թվականի աշնանը։ Սակայն, ինչպես հետեւում է արբիտրաժային դատարանի փաստաթղթերից, Վարդանյանը մինչ այժմ չի վճարել ձեռք բերված ընկերության դիմաց։ Բատուրինան դատարանի միջոցով «Սիգմա Կապիտալից» պահանջում է 113,3 մլն ռուբլի։ Վարդանյանի դեմ Բատուրինայի հայցը Մոսկվայի արբիտրաժային դատարանի կողմից գրանցվել էր երկուշաբթի։



























