Առանց հայաստանյան պատվիրակության, ԵԽ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը աննպատակ է եւ անհնարին: Այս մասին այսօր` հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ հենց դա պիտի հաշվի առներ ԵԽԽՎ բյուրոն, երբ վերակենդանացնում էր այդ ենթահանձնաժողովի աշխատանքները:

«Մեզ համար հասկանալի չէ, թե ինչ ակնկալիքներ ունի վեհաժողովը այս ենթահանձնաժողովից: Մենք կարծում ենք, որ ԵԽԽՎ-ն մեծ դեր ունի տարածաշրջանում: Եւ պետք է սկսել քայլերից, որոնք գործին չեն վնասում: Եթե նրան հաջողվի իր պատերի ներսում բացառել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների փոխադարձ վիրավորանքները, դա լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի լավացման վրա»,- ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Վերջերս մենք լսում ենք, թե ենթահանձնաժողովը ժամանակին դադարեց, թե լորդ Ռասել Ջոնսթոնը մահացավ: Այդպես չէ,

Ի՞նչ լուրջ հարց պիտի քննարկեր ենթահանձնաժողովը: Այն չունի պատմական հիշողություն, չի տիրապետում նախորդ փուլերին, չի կարող արդյունավետ որոշում կայացնել: Խնդրի լուծում Մինսկի խմբի համանախագահների գերակայությունն է: Ավելի կոմպետենտ ձեւաչափ ես չեմ տեսնում: Կարծում եմ, որ ենթահանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ չեն լինի, եւ ես լիարժեք պաշտպանում եմ մեր պատվիրակության կարծիքը»: Վերջին խոսքերից հետո հնչել են ծափահարություններ: