NEWS.am-ը հրապարակում է Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը.
«Հաստատելով մեր բոլոր նախորդ հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Հիմնարար սկզբունքների մասին` հայտարարում են, որ մտադիր չենք ընդունել տվյալ սկզբունքների շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրած որեւէ փաստաթուղթ: Մենք վստահ ենք, որ որեւէ միջպետական համաձայնագիր չի կարող իրավաբանական ուժ ունենալ, եթե այն.
ա. միտված է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակմանը
բ. կնքվում է ուժի կիրառման սպառնալիքի կամ տնտեսական հարկադրման ազդեցությամբ
գ. ոտնահարում է ազգային-ազատազգրական պատերազմում հաղթած մարդկանց արժանապատվությունը եւ զրկում է նրանց հաղթանակի պտուղներից:
Մենք, ինչպես եւ նախկինում, վստահ ենք, որ Ադրբեջանի եւ ԼՂհ-ի միջեւ խաղաղության հաստատման միակ ուղին մեր պետության միջազգային նվերապահ ճանաչումն է, եւ այդ կապակցությամբ դրական ենք համարում ԼՂՀ իշխանությունների վերջին հայտարարությունները, որոնք հաստատում են արցախյան հասարակայնության դիրքորոշումը:
Ելնելով դրանից, մենք կոչ ենք անում երեք նախագահներին` Կազանում հանդիպման մասնակիցներին, հաշվի նստել տվյալ քաղաքական իրողությունների հետ եւ քաղաքական կամք դրսեւորել բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծման համար: Ժողովուրդների խաղաղ եւ ազատ զարգացումը կարող է երաշխավորվել միայն մարդու հիմնարար իրավունքների եղանակով: Այդ սկզբունքի վրա հիմնված բանակցությունների ձեւաչափը կարող է ճանապարհ բացել առկա խնդիրների խաղաղ կարգավորման համար:




























