Գյումրիի Շտապ բուժօգնության կայանին Չինաստանից ներկրված ավտոմեքենաներից բաժին է հասել 6-ը` 1 ռեանիմոբիլ եւ 5 բուժծառայության տեխնիկական մեքենա: Մեքենաները շահագործման կհանձնվեն առաջիկա 10 օրվա  ընթացքում, մինչեւ հանվեն համապատասխան պետհամարանիշներ, տեխզննման ու ապահովագրության կտրոններ:

«Արդեն 20 տարի Գյումրու Շտապ բուժօգնության կայանը նոր սարքավորումներ ու ավտոմեքենաներ չէր ստացել, նոր բուժտեխնիկան պարզապես անհրաժեշտություն էր: Նոր մեքենաների հետ զուգահեռ, կօգտագործվեն նաեւ հին մեքենաների մի մասը, իսկ գործածության համար ամբողջությամբ ոչ պիտանի դարձած մեքենաները, մեկ այլ ծրագրով, նորոգումից հետո  կտրամադրվեն Հայաստանի այլ բնակավայրերի բուժօգնության կայաններին»,-հայտարարել է Գյումրու Շտապ բուժօգնության կայանի տնօրեն  Ռոբերտ Թորոսյանը:

Մեքենաների առավելությունների մասին խոսելիս նա Ռոբերտ Թորոսյանը նշել է,  սա հնարավորություն կտա ե՛ւ վարորդներին, ե՛ւ բուժաշխատակիցներին ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ գործին, քանի որ աշխատանքին խոչընդոտող պատճառներ այլեւս չկան: