Հնդկաստան-ԱՄՆ չվերթը արտակարգ շրջադարձ է կատարել օդանավում եղած չղջիկի պատճառով: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Տարուն Շուկլան՝ դեպքի վայրից տեսանյութ տեղադրելով: «Միայն սա էր պակաս 2021-ին»,- գրել է լրագրողը՝ հավելելով. «Նա թռչում է դեպի այն կողմը, որտեղ համեղ սենդվիչներ են պահվում»:
Daily Mail-ը հաղորդում է, որ չղջիկին նկատել են թռիչքից կես ժամ անց: Արդյունքում անձնակազմը որոշել է վերադառնալ Ինդիրա Գանդիի օդանավակայան: Չղջիկին բռնելու համար վայրի բնության պահպանության վարչության աշխատակիցներ են հրավիրվել, սակայն կենդանին արդեն սատկած է եղել։
Air India-ի ինժեներական բաժինն իր նախնական զեկույցում նշել է, որ ինքնաթիռ չղջիկի ներթափանցումը երրորդ անձանց գործողությունների հետեւանք է: «Հավանական պատճառը կարող է լինել այն մեքենաների բեռնաթափումը, որոնք օգտագործվում են հանրային սնունդ տեղափոխելու համար»,- ասել է Air India-ի ներկայացուցիչը:





























