Պաղեստինայն ինքնավարության ղեկավարությունը հավանության է արժանացրել Պաղեստինի պետության միջազգային ճանաչման պլանը: Պաղեստինցիները որոշել են իրենց մտադրությունն իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` սեպտեմբերին: Տեսաբանների կարծիքով, եթե ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը աջակցի պաղեստինցիների պահանջին, դա նրանց համար կլինի զգալի քաղաքական առաջընթաց:

Սակայն ՄԱԿ-ում նոր անդամների ընդգրկումը որոշում է Անվտանգության խորհուրդը: ԱՄՆ-ը` ԱԽ մշտական ներկայացուցիչներից մեկը, արդեն դեմ է արտահայտվել Պաղեստինի անկախությանն այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները չեն կարգավորել իրենց հարաբերությունները Իսրայելի հետ: