Պատգամավորներն այսօր՝ հունիսի 3-ին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

Բացի այդ, առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրինագծերի, մասնավորապես՝  

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ;

Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;

«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;

Հարկային օրենսգրքում լրացումներ կատարեու մասին օրինագիծ;

««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ;

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ:

Պատգամավորները նաեւ վավերացրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: