Երեւանում հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:50-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում 33-ամյա Կարեն Մկրտչյանը (աշխատում է «Ագրո բիզնես» ՍՊԸ-ում որպես մենեջեր) վարելով Volkswagen Golf մակնիշի 23 ԼՏ 635 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Սեբաստիա-Ծովակալ Իսակովի փողոցների հատման մասում գտնվող կամրջի հենապատին:

Վթարի հետեւանքով, Կ. Մկրտչյանը, ինչպես նաեւ ուղեւորներ 32-ամյա Հեղինե Մելքումյանը եւ 29-ամյա Անուշ Մարտիրոսյանը (աշխատում է գյուղնախարարությունում որպես ավագ մասնագետ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բշկական կենտրոն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի Խաչիկ Սամվելյանը:

Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի