Թուրքիայի դատախազությունն ավելի քան երկու տարվա ազատազրկում է պահանջում դերասանուհի Էզգի Մոլայի համար` 18-ամյա քուրդ աղջկան բռնաբարած նախկին զինվորին «վիրավորելու» համար. Աղջիկն ավելի ուշ ինքնասպանություն էր գործել, գրում է BirGün-ը:
«Խեղդեք խիղճը, որը ձեզ ստիպեց ազատել այդ ստոր բռնավորին»,- գրել էր Մոլան Twitter-ում Մուսա Օրհանի մասին, ով մինչ դատավարությունն ընդամենը վեց օր անցկացրեց բանտում:
Նա մեղադրվում է Իփեք Էրի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Ինքնասպանությունից առաջ գրված նամակում աղջիկը նախկին կապիտանին մեղադրել է առեւանգման եւ 20 օր իրեն բռնաբարելու մեջ: Դրանից հետո նա կրակել էր ինքն իր վրա:
Մուսայի փաստաբանը մեղադրանք է առաջադրել դերասանուհու դեմ, ով դատարանի առջեւ կկանգնի Անկարայում:
Twitter-ի հազարավոր օգտատերեր վրդովմունք են հայտնել` լսելով այս լուրը: Դերասանուհու աջակիցների հեշթեգն է # YalsızDeğilsinEzgiMola-ն («Դու մենակ չես, Էզգլի Մոլա»):
Ի պատասխան՝ փաստաբանը մեղադրանք է առաջադրել 16 հայտնի մարդկանց, ովքեր միացել են արշավին սոցցանցերում:





























