Հայաստանում հայտարարված համաներմամբ ազատ արձակվածների թիվը հասել է 487-ի:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:
Հունիսի 24-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 487 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 172 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 57-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 111-ը, կրճատում 37,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 8,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 17-ը, կրճատում 12,
«Սեւան» - ազատ է արձակվել 63-ը, կրճատում 20,
«Հրազդան» - ազատ է արձակվել 26-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 2-ը, կրճատում 14,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 93-ը, կրճատում 24:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:



























