Ադրբեջանի ռազմավարական ծրագրավորման կենտրոնի տնօրեն Ահմեդ Շիրինովն առաջարկել է նոր քաղաքական-տնտեսական միություն ստեղծել, որը կմիավորեր Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը (հնարավոր անվանումը` ԹԱԳ):

Առաջարկվում է ստեղծել միություն նույնպիսի սկզբունքներով, ինչ Եվրամիությունը, միացյալ տնտեսական տարածք` միացյալ արժույթով, մաքսային տարածքով, խորհրդարանով, այլ համակարգող կառույցներով:

Հարցին, թե ի՞նչ օգուտ ունի Ադրբեջանը նման միության ստեղծումից, Շիրինովը պատասխանել է, թե օգուտներն ակնհայտ են:

«Առաջին հերթին, դա Հայաստանի լիակատար քաղաքական-տնտեսական մեկուսացումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններից, նաեւ նրա վերջնական աշխարհաքաղաքական անջատումը իր հիմնական գործընկեր Ռուսաստանից: Եթե մտցվեն միության ընդհանուր ելքի ու մուտքի սկզբունքներ, Ադրբեջանը կարող է պահանջել սահմանափակումներ Հայաստանի քաղաքացիներ համար` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Տնտեսական օգուտի տեսանկյունից, ամեն ինչ ակնհայտ է: Ադրբեջանում լրջորեն զարգանում է արտադրությունը, եւ միացյալ շուկայի զարգացումը կնպաստի դրա ընդայնմանը»,- ասել է Շիրինովը, հաղորդում է Vesti.az-ը: