Չարենցի փողոցի և Գետառի հատման ստորգետնյա թունելի 2 ուղղությունների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 6-ին-ին՝ ժամը 08:00-20:00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:





























