Հունիսի 26-ին Մոսկվայի մետրոյում ծեծկռտուք է տեղի ունեցել Չեչնիայի 32-ամյա մի բնակչի եւ 18-ամյա մի մոսկվացու միջեւ, արդյունքում  երիտասարդը չեչենին հրել է կառամատույցից: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», անկման հետեւանքով, Չեչնիայի բնակիչը ծանր վնասվածքներ է ստացել` բաց գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, ոսկրերի կոտրվածք:

Կասկածյալին ձերբակալել են տաք հետքերով, հարուցվել է քրեական գործ: Քննության տվյալներով, նա միայնակ չի եղել, իրավապահները հետախուզում են նրա հանցակցին: