Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցի արտադրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի արտադրությունը, այն պետք է մեծացնել: Դա հակաքովիդային իմունագլոբուլին է, որը թույլ է տալիս չեզոքացնել վիրուսը»,-ասել է Մուրաշկոն Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հրաթակում ելույթի ժամանակ: