Հունիսի 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում, տեղ-տեղ մինչև 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ NEWS.am-ին «Հայհիդրոմետը» հայտնում է, որ  Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը +28 +30 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +17 +22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +17 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +11 +13, ցերեկը՝ +28 +30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +17 +22,

Լոռիում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +20 +25,

Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը` +4 +9, ցերեկը՝ +17 +22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +29 +31,

Արարատում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +29 +32,

Արմավիրում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +29 +32,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +17 +22,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +27 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +25,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +13 +16, ցերեկը` +26 +31: