Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կայցելի Վրաստան:
Ինչպես Թբիլիսիում հունիսի 27-ին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, սա Նալբանդյանի պատասխան այցն է։ Ապրիլին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն այցելել էր Հայաստան։ «Մենք ուրախ ենք Հայաստանի հետ սերտ հարաբերությունների համար»,- «Վրաստան online»-ի փոխանցմամբ ասել է Կալանդաձեն։




























