Թուրքիայի նախագահը խոստացել է փրկել Մարմարի ծովը «ծովային լորձից», որը տագնապ է հարուցում ծովային կենսաբաններ եւ բնապահպանների շրջանում, հաղորդում է Associated Press-ը:
Ծովային լորձի, խիտ, լորձային սուբստանցիայի մեծ զանգվածը, որը կազմված է ծովային օրգանիզմների արտադրած միացություններից, ծաղկել է Թուրքիայում Մարմարի ծովում, ինչպես նաեւ հարակից Սեւ եւ Էգեյան ծովերում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չմշակված թափոնները, որոնք նետվել են Մարմարի ծով, եւ կլիմայի փոփոխությունը պատճառ են դարձել ծովային պլանկտոնի ծաղկման համար: Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլը, որի բնակչությունը կազմում է շուրջ 16 միլիոն, եւ գործարանների ու արդյունաբերական կենտրոնների հինգ ուրիշ նահանգները սահմանամերձ են ծովին:
Թուրքիայում ծովի լորձը հասել է աննախադեպ մակարդակի: Այն երեւում է ջրի վրա՝ որպես լպրծուն մոխրագույն շերտ Ստամբուլի եւ հարեւան նահանգների ափերի երկայնքով: Ստորջրյա տեսագրությունները ցույց են տվել խեղդված մարջաններ, որոնք ծածկված են լորձով:
«Մենք կփրկենք մեր ծովերն այդ աղետալի լորձից»,-ասել է Էրդողանը: «Մենք պետք է անենք այդ քայլն առանց հապաղելու»:





























