Վրաստանի Սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն, ով մեղադրվում է ոստիկանության վրա հարձակում գործելու մեջ, կարող է քաղաքական ապաստան խնդրել որեւէ երկրից, հունիսի 27-ին հայտարարել է նրա կինը, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

«Այս հարցը դեռեւս չի քննարկվում, սակայն  չեմ բացառում, որ Բիցաձեն մտածում է այդ մասին»,- հայտարարել է Բուրջանաձեն։

«Մենք չենք պատրաստվում պատանդ հանձնվել իշխանություններին, որոնք գործում են իբրեւ ահաբեկչական կազմակերպություն, եւ մենք չենք պատրաստվում գործարքի գնալ նրանց հետ կամ փող վճարել»,- նկատել է Բուրջանաձեն։

Նա միաժամանակ հայտնել է, որ չգիտի, թե որտեղ է իր ամուսինը, եւ եթե անգամ իմանար` չէր ասի։

Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 20-ին հեռակա կարգով փոխել է Բիցաձեի խափանման միջոցը, որպես այդպիսին ընտրելով կալանքը, քանի որ Բիցաձեն չի վճարել 60 հազար դոլարի տուգանքը: