Քաջարանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի կողմնակիցների հանրահավաքը:
Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչները ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այցելել էին Ագարակ եւ Մեղրի:
Դաշինքն իր նախընտրական արշավը սկսեց հենց երկրի ամենահարավային կետից` Ագարակից: Բնակչության հետ հանդիպումների ժամանակ երկրորդ նախագահը պատասխանեց անվտանգության, տնտեսության եւ երկրի ապագայի հետ կապված բազմաթիվ հարցերի:
Այսօր դաշինքի ներկայացուցիչները կայցելեն Կապան:



























