Սոչիում հուլիսի 6-ին կայանալու է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական, 60-րդ նիստը` ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի նախագահությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նիստի մասնակիցները մտադիր են հստակեցնել ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության հայեցակարգը մինչեը 2015 թվականը:
Ռոսաստանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները քննարկելու են «Մարտական համագործակցություն-2011» համատեղ վարժանքների անցկացման հարցը:
Վարժանքները նախատեսված է անցկացնել այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Նախարարների խորհուրդը քննարկելու է ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի, ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:




























