Վրաստանի ԱԳ նախարարությունն առաջարկում է աշխարհին երկիրն անվանել ոչ թե ռուսական հնչողությամբ` «Գրուզիա», այլ` անգլիական` «Ջորջիա» տարբերակով: Ինչպես հունիսի 27-ին Թբիլիսիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի արտգործնախարար Նինո Կալանդաձեն, որ համապատասխան բովանդակությամբ նոտան արդեն իսկ հղվել է աշխարհի երկրներին` ՄԱԿ-ի անդամներին:
Վրաստանի ԱԳ նախարարի տվյալներով, Վրաստանի առաջարկին առաջինն արձագանքել է Հավարային Կորեան` իրագործելու «Գրուզիան» «Ջորջիա» վերակոչելու գործընթացը:




























