«Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կոչը է հղել հայրենակիցներին։
Ստորեւ ներկայացնում ենք կոչը.
«Իմ սիրելի հայրենակիցներ դու՛րս եկեք հիպնոսից և սթափ գնահատեք նրանց, ովքեր փորձում են որսալ ձեր ձայները: Նայեք իրենց անցած ճանապարհը, նրանց ձեռքբերումներն ու ձախողումները, նրանց հաղթանակներն ու պարտությունները: Ուզու՞մ եք, որ այդ ամենը նորից կրկնվի:
Մեր կերտած հաղթանակների կրկնումը ես երաշխավորում եմ, և ոչ միայն բանակի և մեր պետական սահմանների պաշտպանության ոլորտում: Այո, բանակի խնդիրն անկասկած մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը:
Մենք գալիս ենք ուժեղ թիմով և իրագործելի ծրագրով, և ես վստահեցնում եմ, որ մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը»:



























