Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխումները սկսվեցին ոչ թե ցանցի բարելավումից, այլ մետրոյի ուղեվարձը 50-ից 100 դրամ դարձնելուց: Կարելի է ենթադրել, որ դրա հետեւանքով սեպտեմբերին, երբ կսկսվի ուսումնական տարին վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն կմեծանա:

Միակ էժան տրանսպորտը մնում է տրոլեյբուսը: Անցած տարվա տվյալներով, մայրաքաղաքում տրոլեյբուսային ցանցն ունեցել է 4871,5 հազար ուղեւոր: Սակայն տրոլեյբուսի ցածր արագությունն ու ցանցի մաշվածությունը գցում են արդյունավետությունը: Դրա հետեւանքով տրոլեյբուսից օգտվում են կենսաթոշակառուները, որոնք չեն շտապում եւ անապահով խավը: Դա ստեղծում է նաեւ հոգեբանական արգելք մյուսների համար: Արգելքը հաղթահարելուն խանգարում է ցածր արագությունը:

Միակ ելքը կլիներ տրոլեյբուսների լարային ցանցի արդիականացումը, ինչը պահանջում է հսկայական ներդրումներ: Քաղաքապետարանը դրա փոխարեն Wi Fi ինտերնետ կապ է առաջարկում տրանսպորոտւմ: Սակայն քիչ թոշակառուներ եւ աղքատ ուղեւորներ ունեն նոթբուքեր: Ամենայն հավանականության քաղաքապետարանը ցանկանում է դրանով գրավել երիտասարդներին: Բայց Wi Fi ինտերնետի փոխարեն ցանկալի կլիներ օդորակիչներ տեղադրել տրոլեյբուսներում: Հասկանալի է, որ ֆանտաստիկ առաջարկ է: