Տնտեսական աճը 3 տարվա ընթացքում կազմել է 5 տոկոս, այսինքն՝ տարեկան մոտավորապես 1,6 տոկոս: Երեսուն տարիների ընթացքում նման ցածր ցուցանիշ չի գրանցվել: Այս մասին հունիսի 10-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: «Օտարերկրյա ուղղակի ներդրումները 1 միլիարդ դոլարից նվազել են մինչեւ 250 միլիոն դոլար:
Հայաստանից գումարի արտահոսքն աճել է 800 միլիոն դոլարով: Երեք տարում Նիկոլի ասած գողացվածից ոչինչ չի վերադարձվել բյուջե: Նիկոլը դա չի անի նաեւ հաջորդող 5 տարիներին», - նշել է Բագրատյանը:





























