Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել բոլորի հետ, բացի իշխող ուժից: Այս մասին հունիսի 10-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Նա ողջունել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու պատրաստակամության մասին:
«Մենք նույնպես պատրաստ ենք նրա հետ կոալիցիա կազմել», - նշել է Բագրատյանը:
Նա ընտրողներին հորդորել է քվեարկել ցանկացած ուժի օգտին, բացի Փաշինյանից:





























